Վարդան Պետրոսյանը Լիբանանում հանդիպել է դաշնակցական երիտասարդների հետ
Դերասան Վարդան Պետրոսյանը Լիբանանում հանդիպել է ՀՅ Դաշնակցության «Զավարյան» ուսանողական միության անդամների հետ:
Միության ներսում պարբերաբար կազմակերպվող զրույցների շրջանակներում այս անգամ էլ առիթ են ունեցել ընկերական մթնոլորտում զրույցելու դերասանի հետ: Պետրոսյանի հետ երիտասարդների քննարկում-զրույցն անցել է ջերմ և հաճելի մթնոլորտում:
Հիշեցնենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի առիթով Վարդան Պետրոսյանը երկար ժամանակ անց Լիբանանում հանդես եկավ «Իմ կիսատ թողած երգը» ներկայացմամբ, որը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց: