Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի անդամ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վահե Բալայանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի):
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության nախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: