Ստեփանակերտ-Բյուրեղավան հանդիպումն ավարտվել է Արցախի հավաքականի հաղթանակով
Այսօր՝ օգոստոսի 6-ին, տղամարդկանց վոլեյբոլի մրցաշարում հանդիպել են Ստեփանակերտ-Բյուրեղավան թիմերը:
Հանդիպումն ավարտվել է Ստեփանակերտի հավաքականի հաղթանակով:
Գլխավոր մարզիչ Վլադիմիր Ղահրամանյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ 2010թ.-ից գլխավորում է վոլեյբոլի Արցախի տղամարդկանց հավաքականը:
Մարզիչի խոսքով՝ վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը Համահայկական խաղերին մասնակցել է 2011թ, 2015թ. եւ արդեն 2019թ.:
Գ ենթախբի 2 խաղերում 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո Արցախի հավաքականը հետագա խաղերը շարունակելու է Երեւանում:
Վլադիմիր Ղահրամանյանը հավելել է, որ թիմը հաղթել է մարզիկների կամային հատկությունների, կարգապահության եւ կազմակերպվածության շնորհիվ:
«Մենք պայքարելու ենք առաջնակարգ տեղի համար»,- եզրափակել է նա :