Ստեփանակերտում հանդիսավոր նշել են Ֆիզկուլտուրնիկների օրը
Սեպտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել տոնական համերգ:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, սպորտի եւ արվեստի գործիչներ, մարզիկներ, հյուրեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքով՝ հանրապետությունում տարեցտարի աճում է հետաքրքրությունը սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի հանդեպ:
«Ստեփանակերտում կառուցվում են ժամանակակից մարզամշակութային համալիր եւ մարզադպրոցներ: Այս օրը երեւի նրա համար է, որ եւս մեկ անգամ կարեւորենք առողջ ապրելակերպը:
Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի»,- հավելել է նախարարը:
Միջոցառման ավարտին հանդիսավոր պարգեւատրվել են սպորտի բնագավառի ներկայացուցիչներ:
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ