Ստեփանակերտում բացվել է <<Հայդուկ>> հրաձգարան
Արցախցիներն ունեն եվս մեկ ժամանցի վայր: Ստեփանակերտի Նաբերեժնայա 3-րդ նրբանցքում բացվել է <<Հայդուկ >> հրաձգարանը: Հրաձգարանում այժմ առկա է զենքի 15 տեսականի, որը շուտով կհամալրվի: <<Հայդուկ>> հրաձգարանի տնօրեն Սամվել Սեյրանյանը վստահ է , որ հրաձգարանը շուտով կդառնա արցախցիների սիրելի ժամանցի վայրերից մեկը:
Հիշեցնենք, որ <<Հայդուկ>> ՍՊԸ-ն 2008 թ-ից զբաղվում է նաեւ Արցախում որսորդական զենքերի եւ աքսեսուարների վաճառքով: