Ստեփանակերտն Արցախի սիրտն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտն Արցախի սիրտն է

Ստեփանակերտն Արցախի սիրտն է

Սեպտեմբերի 24-ին լրացավ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 93-ամյակը: Ստեփանակերտի օրվա կապակցությամբ, ինչպես նշում է քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Կարինե Հարությունյանը,  ծրագրում  նախատեսված են սպորտային միջոցառումներ, քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի եւ Իվանյանի անվան ռազմական վարժարանի  սաների ելույթներ, ձեռքի աշխատանքի, թե երեխաների եւ թե մեծերի  տեղում արված նկարների, քանդակագործների աշխատանքների եւ երեխաների՝ասֆալտի վրա արված նկարների ցուցադրություններ:

 

Քաղաքի պատվավոր հյուրերի թվում  էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ այլոք: Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորական խոսքն ուղղեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը իր գլխավորությամբ եկել է շնորհավորելու բոլոր ստեփանակերտցիներին, մասնակից լինելու տոնական միջոցառումներին եւ շնորհավորելով  քաղաքի 93- ամյակի կապակցությամբ,  ցանկանալու, որ ստեփանակերցիները լինեն  միշտ խաղաղության եւ ծաղկունքի մեջ: Երեւանցիները միշտ իրենց  կողքին են եւ տոն օրերին, եւ  ընդհանրապես: Ստեփանակերտի  քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ մեր քաղաքը  բացառիկ արժեք է մեզ համար, սակայն ձեռք բերվածով չենք բավարարվի, կլինեն նոր մշակութային եւ սպորտային  համալիրներ:

 

Մերձավոր Արեւելքում  ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը,  շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ, շեշտեց, որ Ստեփանակերտը նախկինում տիպիկ խորհրդային քաղաք էր, իսկ այժմ տիպիկ եվրոպական քաղաք է: Ստեփանակերտի՝ 1991-1993թթ. նախկին քաղաքապետ  Յուրի Ներսիսյանը նշեց, որ այն տարիներին  շատ ծանր էր քաղաքի վիճակը, չորս կողմից գնդակոծվում  էր,  չկային տարրական կենսապայմաններ, բայց կար մեր ամուր հավատը եւ մենք դիմակայեցինք փորձություններին:

 

Միջոցառման տոնական ծրագրերը շարունակվելու են ողջ օվա ընթացքում:

 

«Ապառաժ»

1