Ստացած քվեների արդյունքում Էրդողանի կուսակցությունը չի կարող միայնակ կառավարություն ձեւավորել
Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Գործող նախագահն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը:
Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն ստացել է 293 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն՝ 146, ԺԴԿ-ն՝ 67, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 50, «Լավ» կուսակցությունը՝ 44:
Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:
Ստացած քվեների արդյունքում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը չի ստացել անհրաժեշտ քանակությամբ պատգամավորական մանդատներ, որպեսզի միայնակ կառավարություն ձևավորի: