Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը
Գլխավոր » Միջազգային » Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը

Ստամբուլում շարունակվում են բողոքի ցույցերը

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից դժգոհ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ,  բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Բեշիկթաշում, Կադիկեում:

Հիշեցնենք, որ կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքներով Թուրքիան խորհրդարանական կառավարման երկրից դարձավ նախագահական երկիր:  Նախնական արդյունքներով, փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 51.4 տոկոս:

1