Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի
Գլխավոր » Երիտասարդական » Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի

Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Փետրվարի 27-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում տեղի  է ունեցել ոգեկոչման արարողություն և մոմավառություն` ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի, ցուցադրվել է Սումգայիթյան ջարդերի մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն. Սումգայիթ 1988» փաստավավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ուսանողներ, երիտասարդներ:

«30 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ տեղի է ունեցել ահավոր ոճրագործություն, Ցեղասպանություն, որի հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ և բռնի տեղահանվածներ ունեցած հայերը: Առ այսօր այդ ոճրագործությունը չի դատապարտվել, չի ճանաչվել»,- նշել է ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Գայանե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառումները նպատակ ունեն երիտասարդներին տեղեկացնել տեղի ունեցածի մասին և ակտիվացնել նման հարցերի շուրջ երիտասարդների աշխատանքները տեղեկատվական դաշտում:

 20180227_192618

1