Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն
Գլխավոր » Լրահոս » Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` Եվրոպական խաղերի չեմպիոն

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանն առաջին ոսկե մեդալ նվաճեց սամբո մրցաձևում:

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբո մրցաձևի 52 կգ քաշային կարգում եզրափակիչ էր դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը: Վերջինս ուժերն էր չափում ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովի հետ: Հայ մարզիկը գերազանցեց մրցակցին 4:0 հաշվով և դարձավ Եվրոպական երկրորդ խաղերի ոսկե մեդալակիր՝ միաժամանակ առաջին ոսկե մեդալը նվաճելով Հայաստանի հավաքականի համար:

Ավելի վաղ արծաթե մեդալակիր էր դարձել սամբիստ Դավիթ Գրիգորյանը, բրոնզե մեդալակիր՝ Արսեն Ղազարյանը:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը որակավորում կտան Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

1