Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Քննարկվել են Արցախում մշակույթի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու ավանդի համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Ամիրխանյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ նրան մաղթելով առողջություն եւ նորանոր հաջողություններ։
Հավելենք, որ հոկտեմբերի 28-ին և 29-ին Ստեփանակերտում կայանալու են Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգներ: