ՌԴ ԱԳՆ. Սիրիայում փետրվար-սեպտեմբերին գրոհայինների զոհ է դարձել 16.000 մարդ
Գլխավոր » Միջազգային » ՌԴ ԱԳՆ. Սիրիայում փետրվար-սեպտեմբերին գրոհայինների զոհ է դարձել 16.000 մարդ

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում փետրվար-սեպտեմբերին գրոհայինների զոհ է դարձել 16.000 մարդ

Ավելի քան 3,5 հազար սիրիացի զինվորական և 12,8 հազար քաղաքացիական անձ է զոհվել Սիրիայում 2016-ի փետրվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրոհայինների գնդակոծությունների հետևանքով: Այդ մասին ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:

 

«Ռուսաստանն ապահովել է Սիրիայի կառավարության կողմից մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումը: Փետրվար-սեպտեմբերին գրոհայինների զոհ է դարձել 16.000 մարդ` 3.500 սիրիացի զինվորական և 12.800 քաղաքացիական անձ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

1