Ջեյմս Ուորլիքը ժամանել է Երեւան
Ջ. Ուորլիքը «Թվիթեր» սոցցանցի իր էջում Երեւանի լուսանկար է տեղադրել ու գրել. «Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երեւանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության եւ բարգավաճման մեջ»:
Համանախագահները տարածաշրջան այցելության շրջանակում կայցելեն նաեւ Բաքու եւ հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ներկայումս որոշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղ այցելություն կազմակերպելու հարցը: