Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Գլխավոր » Միջազգային » Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Զրուցակիցները փոխադարձ տրամադրվածություն են հայտնել` շարունակելու համատեղ աշխատանքը հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով և պատրաստակամություն են հայտնել ապագայում էլ աջակցել միջսիրիական բանակցային գործընթացին ինչպես Աստանայում, այնպես էլ ժնևյան ձևաչափով:

Երկու երկրի ղեկավարները կողմ են արտահայտվել Խան Շեյխուն քաղաքում ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակման շուրջ միջազգային օբյեկտիվ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելուն:

1