Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել. Թրամփ
Երեկ Հելսինկիում կայացավ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում իր հերթին մեկնաբանել է հուլիսի 16-ի հանդիպումը: Նա նշել է, որ ինքն ու իր ռուս պաշտոնակիցը շատ կարևոր եզրահանգումների են եկել:
«Լավ հանդիպում էր: Մենք շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր»,-ասել է Թրամփը: