ՊԲ-ն վստահորեն վերահսկում է պետական սահմանը
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն, ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունն օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 6500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:
Տեղեկացնենք նաև, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ առաջնագծում ադրբեջանական զինված ուժերն ունեցել են երկու զոհ՝ 1995 թ.-ին ծնված Մուրադ Սամեդովը և 1992թ.-ին ծնված Ջադիդ Մամեդովը, որոնք իբր մահացել են անձնական զենքից անզգուշությամբ արված կրակոցների արդյունքում:
Սակայն ադրբեջանական զինված ուժերի վերնախավը արդեն մեկ անգամ չէ, որ առաջնագծում մահացած իրենց զինծառայողներին ներկայացնում է, որպես այսպես կոչված «դժբախտ պատահարի» զոհ: