Պատրաստվո՞ւմ է արդյոք Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել. Tert.am-ի հարցը ՉՀ խորհրդարանի խոսնակին
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Պատրաստվո՞ւմ է արդյոք Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել. Tert.am-ի հարցը ՉՀ խորհրդարանի խոսնակին

Պատրաստվո՞ւմ է արդյոք Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել. Tert.am-ի հարցը ՉՀ խորհրդարանի խոսնակին

« Երկարաժամկետ հեռանկարում ես հավատում եմ, որ պատմական միջադեպերին պետք է անդրադառնան պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,-Tert.am-ի գրավոր հարցմանը պատասխանել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը։

 

Նրան հիշեցրել էինք, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանում հայտարարել էր, որ ինքը կոչ կանի, որ իրենց երկրի խորհրդարանը ևս ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ հետևելով Գերմանիայի օրինակին։ Յան Համաչեկին Tert.am-ը հարցրել էր՝ ի՞նչ վերաբերմունք ունի նա այս հայտարարության վերաբերյալ, արդյոք որևէ գործընթաց սկսվո՞ւմ է։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին Չեխիայի խորհրդարանների պատվիրակությունը՝ Յան Համաչեկի գլխավորությամբ Հայաստանում էր։ Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների ղեկավարների 5 րոպեանոց ճեպազրույցի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս՝ Յան Համաչեկն օգտագործել էր «Ցեղասպանություն» եզրույթը, հետո լրագրողների հետ զրույցում ասել, որ դրանով իր վերաբերմունքն է արտահայտում եղածի վերաբերյալ։ Ուշագրավ է նաև այն, որ շատ է խոսվում այն մասին, որ Չեխիայի պատգամավորների պալատի ամենաերիտասարդ նախագահ Յան Համաչեկը մտերիմ կապեր ունի Էրդողանի ու Ալիևի հետ, նա նաև Չեխիա-Ադրբեջան բարեկամանական խմբի ղեկավարն էր:

1