Չամերիա-Աբխազիա խաղն ավարտվել է Աբխազիայի թիմի հաղթանակով
Ավարտվել է Չամերիա-Աբխազիա խաղը: Բրոնզե մեդալի է արժանացել Աբխազիայի հավաքականը։ Լարված ու համառ պայքարում մրցավարը երկու ֆուտբոլային թիմերին ցույց է տվել դեղին քարտեր։
Հետխաղյա 11 մետրանոց հարվածներից հետո խաղն ավարտվել է 5-4 հաշվով՝ հօգուտ Աբխազիայի հավաքականի։ Չամերիայի հավաքականի մարզիկների կարծիքով՝ թիմին ցուցադրված կարմիր քարտն է է խոչընդոտել առաջ անցնելու, եւ հակառակորդ թիմի 11 մետրանոց հարվածներից գրանցված գոլերը կարելի է ընդունել որպես բախտախնդրություն։
Հաղթանակած թիմի դարպասապահ Ինալ Կադսբարն իր հերթին նշել է, որ նրանք եզրափակիչ փուլ անցնելու մեծ հնարավորություններ ունեին, որովհետեւ առանձնանում էին լավ որակներով։ Անդրադառնալով եզրափակիչ խաղին՝ Չամերիայի հավաքականն ասել է, որ խաղում հաղթելու առաջընթացներ նկատել է Արեւմտյան Հայաստանի հավաքականում։ Եզրափակիչ փուլում Արեւմտյան Հայաստան-Հարավային Օսիա հանդիպումը տեղի է ունենալու Ստեփանակերտի մարզադաշտում, այսօր՝ ժամը 18։00-ին։