Ուորլիքը Բրյուսելում հանդիպելու է Նալբանդյանի և Մամեդյարովի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ուորլիքը Բրյուսելում հանդիպելու է Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

Ուորլիքը Բրյուսելում հանդիպելու է Նալբանդյանի և Մամեդյարովի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին  Twitter-իր  էջում գրել է ամերիկացի համանախագահը.  «Հենց նոր ժամանեցի Բրյուսել, որտեղ մտադիր եմ հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Պետք է աշխատենք` հակամարտության հանգուցալուծմանը հասնել բանակցությունների ճանապարհով»:

 

Հիշեցնենք, որ  Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Բրյուսելում մասնակցելու են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ պետությունների արտգործնախարարների 5-րդ նիստին: 

1