Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում
Գլխավոր » Հասարակական » Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում

Ուզում ենք մասնակցություն ունենալ որոշումների կայացման գործընթացում

Անցած շաբաթ հրապարակվեց նորընտիր Ազգային ժողովի պատգամավորների կազմը, հանձնվեցին պատգամավորական մանդատները։ Մայիսի 18-ին՝ խորհրդարանի անդրանիկ նիստում գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, և դրանից հետո կսկսվի նոր վարչապետի ու նոր կառավարության նշանակման գործընթացը։

Արդեն պաշտոնապես հայտնի է, որ ընտրություններում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոալիցիոն հուշագիր է ստորագրելու ընտրություններում վերջին տեղը զբաղեցրած Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության հետ։

Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, արդյո՞ք կլինեն անակնկալներ, թե՞ ամեն ինչ կընթանա այսօր տեսանելի սցենարով։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն էր։

1