Ոգեկոչման արարողություն՝ Սիդնեյում

Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ, Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ է ունեցել Սիդնեյում ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ:
«Մեր գոյատեւման փորձը սովորեցրել է մեզ արժեւորել անկախությունը, հավատքը եւ վստահությունը մեր ինստիտուտների հանդեպ»,- ասել է Բերեջիկլյանը:
Ի դեպ, ոգեկոչման արարողության ժամանակ ամբիոնի մոտ այլ երկրների դրոշների կողքին եղել է նաեւ Արցախի դրոշը: Անգլերենով իր ելույթը Բերեջիկլյանը եզրափակել է հայերեն խոսքով: