Շփման գծում լարվածությունը պահպանվել է. ՊՆ
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության հաղորդած տեղեկության համաձայն՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: