Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 290-ի
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը հասել է 290-ի, եւս 500-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերջին տվյալներով՝ զոհերը Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ Զատիկի տոնակատարությունների ժամանակ, Շրի Լանկայում 8 պայթյուն է որոտացել՝ առաջին 6-ը՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում, 7-րդը՝ Դեհիվալում, 8-րդը՝ մայրաքաղաք Կոլոմբոյի արվարձանում։ Եվս մեկ ռումբ իրավապահները վնասազերծել են Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի ճանապարհին։
Ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել։