Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի նախագահ
Հայտնի գերմանացի քաղաքական գործիչ, ԳԴՀ ԱԳ նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահ:
Շտայնմայերի թեկնածությանը կողմ է քվեարկել Դաշնային ժողովի 931 անդամ:
Դաշնային ժողովը հատուկ մարմին է, որն ընտրում է երկրի ղեկավարին և որի կազմում կա 630 պատգամավոր և 630 ներկայացուցիչ երկրի գլխավոր շրջաններից` ընդհանուր առմամբ 1260 մարդ:
Բացարձակ մեծամասնությունը ներկայիս գումարման Դաշնային ժողովում պատկանում է կուսակցություններին, որոնք կոալիցիոն դաշնային կառավարության մաս են կազմում` Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա դեմոկրատական միության և Քրիստոնյա սոցիալիստական միության դաշինքը, որը ներկայացնում է 239 մարդ, և Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որը ներկայացնում է 384 պատվիրակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, Շտայնմայերը հենց սկզբից համարվում էր ֆավորիտ և արդյունքում կարողացավ հավաքել 931 ձայն քվեարկության առաջին իսկ փուլում: