Շուշիում կայացել է Վահագ Ռաշի համերգը
Գլխավոր » Լրահոս » Շուշիում կայացել է Վահագ Ռաշի համերգը

Շուշիում կայացել է Վահագ Ռաշի համերգը

Նոյեմբերի 11-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանի բեմում կայացել է հայտնի երգիչ, երգահան Վահագ Ռաշի՝ Վահագ Ռուշանյանի «Աշնան քամի» խորագիրը կրող երաժշտական համերգ-երեկոն: Երգչի երկար սպասված համերգին ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, երգչի ընտանիքի անդամները, Վահագ Ռաշի յուրահատուկ արվեստի սիրահարները:
Հնչել են արդեն սիրված երգեր, նաև՝ նոր կատարումներ: Վահագ Ռաշին նվագակցել է քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը:

«Երգացանկիս հիմնական մասը հայրիկիս գրած երգերն են: Հիմնականում աշխատում եմ ընտրել հայ դասականների ստեղծագործությունները, նոր բանաստեղծների ինձ դուր եկած գործերը ևս գործիքավորում եմ»,- նշել է Վահագ Ռաշը:

Կիթառահարը ավելացրել է, որ Արցախից ինչպես միշտ դրական մեծ էներգիայով է հեռանում և տեղեկացրել, որ նախատեսում է մենահամերգ կազմակերպել Ստեփանակերտ քաղաքում:

Հավելենք, որ համերգ-երեկոյի կազմակերպիչը ԱՐՏ PR ընկերությունն է:

1