Շուշիի ազատագրման հետքերով
2018թ․ մայիսի 7-ին 300 երիտասարդ հերոսների հետքերով անցան այն ուղին, որով տարիներ առաջ մեր հայրերն են անցել։
Մասնակիցները Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնից չորս ուղղություններով շարժվեցին դեպի Շուշի․
1. Կենտրոնական ուղղություն` Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղի,
2. Արևմտյան ուղղություն` Կրկժան-Շուշի,
3. Հյուսիսային ուղղություն՝ Լիսագոր– Շուշի,
4․ Արևելյան ուղղություն` Շոշ-Շուշի:
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակիցները պարզեցին եռագույնը, շուրջպար բռնեցին, ապա երիտասարդները ստացան հոգևոր հոր օրհնությունը:
Եկեղեցու մոմավառությունից հետո մասնակիցները տեղափոխվեցին Հունոտի կիրճ արգելոցի Կատարոտ (Ջդրդուզ) հատված, որտեղ ողջունի խոսքով հանդես եկավ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մասնակիցները ճաշեցին, կազմակերպվեց մշակութա-ժամանցային ծրագիր՝ համերգ, ավանդական խաղեր և պարեր։
Ծրագրի նպատակն էր երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակումը, օրվա խորհրդի բացահայտումը, երիտասարդության համախմբումը, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացումը, վաղվա հաղթական օրվա հանդեպ հավատի ներշնչումը: