Շողիկ Թորոսյանի մենահամերգը Շուշիում

Այսօր՝ օգոստոսի 13-ին, Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգը(գեղ. ղեկ. ՝ Զաքար Քեշիշյան)՝ դաշնակահար Նելլի Սարգսյանի նվագակցությամբ եւ Շուշիի <<Վարանդա>> երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ։
Համերգին ներկա էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը,
մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, մտավորականներ, բարձրաստիճան զինվորական այրեր, հյուրեր։
Համերգի ընթացքում հնչել է հայկական դասական երաժշտություն։ Հանդիսատեսը մեծ բավականությամբ վայելել է կոմիտասյան երգեր։
<<Վարանդա>> երգչախմբի մասնկցությամբ հնչել է ,,Թալիշի դիրքերում,, երգը, որի խոսքի հեղինակն է Միքայել Հաջյանը։ Երգը նվիրվել է ապրիլյան պատերազմի հերոսներին։
Լեռնիկ Հովհաննիսյանն նշել է, որ հանդիսատեսը բուռն ծափողջյուններով իր հիացմունքն է հայտնել երգչուհուն։
<<Սա մեր համագործակցության սկիզբը կարելի է համարել։ Ես համոզված եմ, որ երգչուհու հաջորդ համերգը արցախյան երաժշտասեր հասարակության մեծ լսարան է ունենալու>>։ — հավելել է նախարարը։
Շողիկ Թորոսյանի խոսքով՝ իրականացել է՝ Արցախում մենահամերգով հանդես գալու իր նվիրական երազանքը։
<<Մեծ ուրախություն է՝երգել հերոսական Արցախում եւ վայելել արցախյան հադիսատեսի ջերմ ընդունելությունը։ Ես զգացել եմ մեզ՝ Արցախն ու Սփյուռքը կամրջող ամուր կապը>>- եզրափակել է նա։
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ