Շնորհակալագրեր՝ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով
Ապրիլի 18-ը Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է։
Օրվա առիթով Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը թվով 25 շնորհակալագրեր է հանձնել անձանց, հասարակական կազմակերպությունների եւ կրթական հիմնարկների այն ներկայացուցիչներին, ովքեր մշտապես արձագանքել են պետական ծառայության կանչին՝ մասնակցություն ապահովելով տարբեր ծրագրերում։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։