Շարունակվում են Լեռնիկ Հովհաննիսյանի հանդիպումները հունահայ կառույցների ներկայացուցիչների հետ

ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Հունաստան այցելած Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շարունակում է հանդիպումները հունահայ տարբեր կառույցների հետ:
Մարտի 15-ին Լեռնիկ Հովհաննիսյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արք․ Խաչերյանի հետ։ Նույն օրը այցելել է Հունաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղ կայացել է հանդիպում Հունաստանում ՀՀ հյուպատոս Աննա Խաչատրյանի և փոխդեսպան Ալեքսանդր Սարգսյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հունահայ գաղութին հուզող հարցերը և նախանշվել հետագա համագործակցության հնարավորությունները:
Մինչ այդ ԱՀ ՄԵՀԶ նախարարն այցելել է հայկական վարժարաններ, հանդիպել Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլաքիսի հետ: