Նռան փառատոն` Մարտունիում
Գլխավոր » Լրահոս » Նռան փառատոն` Մարտունիում

Նռան փառատոն` Մարտունիում

Հոկտեմբերի 19-ին Մարտունի քաղաքում Մարտունու շրջվարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել է Նռան փառատոն: Այն արդեն երրորդ տարին է անցկացվում` տարեցտարի ներգրավելով նորանոր մարդկանց:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ:

Տաղավարներ էին ներկայացրել Մարտունու շրջանի բոլոր գյուղերը և մյուս շրջանները:

Փառատոնի տաղավարներով շրջել և ներկայացված ապրանքներին ծանոթացել է նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը նշել է, որ այս տարի  ներկայացված էր 135 տաղավար, իսկ միջոցառման մշակութային մասն ապահովել են Մարտունու մշակույթի տան ու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները: Նրա խոսքով` հատկապես ուրախալի էր մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկների ներկայությունը փառատոնին: Բացի տաղավարների հետաքրքրիր զարդարանքներից ու գեղարվեստական տարատեսակ լուծումներից, այս տարվա անակնկալներից էր նաև փահլևանի ելույթը:

Հավելենք, որ նռան բերքն այս տարի առատ էր: Արդեն հավաքվել է 2200 տոննա նուռ, նախատեսվում է հավաքել ևս մոտ 4000 տոննա, ինչը 2018-ի ցուցանիշը գերազանցում է 2.5 անգամ:

Տ.Ա.

1