Նոր մանրամասներ՝ Իրանից
Նոր մանրամասներ՝ մեր հարավային հարեւան երկրում տեղի ունեցած հարձակումներից: Իրանի հետախուզության նախարարությունը հայտնում է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ահաբեկիչների խմբի, որը ծրագրում էր իրականացնել երրորդ հարձակումը: Նախորդ երկուսը գրանցվել են խորհրդարանի շենքում եւ Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում: Տարբեր տեղեկություններով, կա առնվազն 7 զոհ, ավելի քան 30 վիրավոր: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Ականատեսներից մեկի խոսքով, խորհրդարան շենք են ներխուժել 3 զինված մարդիկ, որոնցից մեկն ունեցել է ատրճանակ, երկուսը՝ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներ:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ դամբարանի վրա հարձակվել են 3 տղամարդ եւ մեկ կին: Նրանցից մեկը իրեն պայթեցրել է, մյուսը ինքնասպան է եղել , 3-րդին հաջողվել է փախչել. նրան փնտրում են:
Իրանի իշխանությունները Թեհրանի բնակիչներին հորդորել են առայժմ չօգտվել հասարակական տրասպորտից, նաեւ՝ մետրոյից: Երկրի ներքին գործերի նախարարությունն արտահերթ նիստ է հրավիրել: