Նոր խաչքար-հուշարձան՝ Ստեփանակերտի Մայր Տաճարի բակում
Գլխավոր » Լրահոս » Նոր խաչքար-հուշարձան՝ Ստեփանակերտի Մայր Տաճարի բակում

Նոր խաչքար-հուշարձան՝ Ստեփանակերտի Մայր Տաճարի բակում

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում տեղի է ունեցել խաչքար-հուշարձանի օծման հանդիսավոր արարողություն:

Խաչքար-հուշակոթողը կանգնեցվել է տեր և տիկին Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի կողմից, քանդակագործը Լյուդվիգ Ղազարյանն է:

Արարողությունն իրականացրել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիորսյանը, բարերարները, հյուրեր, զինվորներ:

1