Նոր Էրքեջում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան բացվեց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր Էրքեջում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան բացվեց

Նոր Էրքեջում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան բացվեց

Արցախի Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում  օրերս բացվեց էրքեջցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան: 

 

22 տարի առաջ նախկին  Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի բռնազավթումից հետո պատմական Վայկունիքում (Քարվաճառ) հիմնադրված Նոր Էրքեջ գյուղում էրքեջցիները ապրում են հույսով, որ կրին կվերադառնան իրենց հայրենի գյուղ, իրենց հայրենի տներ: Սակայն էրքեջցիները իրենց նոր գյուղում կառուցում են նոր  տներ ու վառ պահում հայրենի հողի համար մղված պայքարում ընկած իրենց համագյուղացիների հիշատակը:

 

Ինչպես էրքեջցիներն են ասում ներակառույց հուշարձանը կոչված է վառ պահելու զոհված ազատամարտիկների հիշատակը, որպեզի նրանց սխրանքը չմոռացվի, հուշարձանը յուրօրինակ ձևով կապում է գյուղի անցյալն ու ներկան:

 

Էրքերցի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը ներկա էին նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները: 

1