Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը
Գլխավոր » Լրահոս » Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը

Նոր Զելանդիայում տրվել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Հայ Դատի կենտրոնական խորհուրդը:
Նոր Զելանդիայի Հայ Դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզյանը:
«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ  մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը:
1