Նյու Յորքում ահաբեկչության հետևանքով 8 մարդ է զոհվել
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին մարդկանց խմբի մեջ բեռնատարի մխրճվելու հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 8 մարդ, ավելի քան 12-ը` վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն. տեղեկացնում է НТВ-ն: Նա նշել է, որ դա ստոր ահաբեկչություն է եղել:
Նյու Յորքի ոստիկանության թվիթերյան էջում հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նա 29 տարեկան տղամարդ է: