Նախագահ. Չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության պահանջին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ. Չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության պահանջին

Նախագահ. Չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության պահանջին

Հայ-կատարական երկկողմ հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ, և տեղի հայկական համայնքի աջակցությամբ պետք է ջանքեր գործադրել նոր բովանդակություն հաղորդելու այդ հարաբերություններին: Այս մասին մայիսի 15-ի երեկոյան տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Կատարում պաշտոնական այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ողջույնի խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները և կարգավորման գործընթացում ներկայումս առկա մտահոգությունները:

«Այսօր էլ ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ գնահատելով խաղաղության արժեքը, մենք երբեք չենք երկնչի միասնական բռունցք դառնալու և տեր կանգնելու արցախահայության արդարացի պահանջին, ինչպես դա արել ենք քառորդ դար առաջ, ինչպես դա արեցինք անցյալ տարվա ապրիլին»,- ընդգծել է նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

1