Նախագահ Բակո Սահակյանը մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ է շնորհել
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Համաձայն հրամանագրի` <<Քնար>> ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ և համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Մարտունու արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների դասատու Արտաշես Եսայանին և Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն Բաբկեն Մուսայելյանին: