Յուրաքանչյուր մշակութային միջոցառում ամրապնդում է Շուշիի հաղթանակը

Մայիսի 6-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կազմակերպվեց քանդակագործների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրման 25- ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացված էր թվով 7 երիտասարդ քանդակագործների աշխատանքներ՝ Սարգիս Բաբայան, Աշոտ Երիցյան, Էդգար Սուքիասյան, Հայկ Հակոբյան, Գեղամ Աբրահամյան, Աշոտ Գևորգյան և Անանիա Քոչարյան:
Հանդիպմանը ներկա էր ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, որն իր բացման խոսքում նշեց. «Յուրաքանչյուր մշակութային միջոցառում ամրապնդում է Շուշիի հաղթանակը: Մենք ներկայացնում ենք քանդակագործների մի սերունդ, որը Շուշիի ազատագրումից հետո է ծնվել : Այստեղ ներկա են զինվորներ, որ սահման են պահում, թող որ այսուհետ նրանք ավելի շատ առիթներ ունենան արվեստի հետ շփվելու»:
Քանդակագործ Աշոտ Երիցյանը նշեց, որ մասնակցել է քանդակագործների միջազգային սիմպոզիումին: Սա իր թվով երրորդ այցն է Արցախ: Այստեղ 5 աշխատանք է բերել: Անընդհատ մոտեցումն է փոխվում, պրոեկտներն են փոխվում, աշխարհընկալումն է փոխվում: Ոգեշնչումն ամեն անգամ բերում է նոր աշխատանքներ: