Մխիթարյանի հաղթական նորամուտը
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սասուոլո»-ին: Առաջին խաղակեսում «Ռոմա»-ն ակնհայտ առաջատարի դիրքում էր և հասցրեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հայաստանի ազգային ընտրանու անդամ Հենրիխ Մխիթարյանը 22-րդ րոպեին խփեց մայրաքաղաքայինների 3-րդ գնդակը: Հայ կիսապաշտպանը մասնակցեց «Ռոմա»-ի ամբողջ խաղին:
Երկրորդ կեսում «Սասուոլո»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Ի վերջո «Ռոմա»-ն հաղթեց 4:2 հաշվով:
Այս տուրից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 7-րդն են:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայի շրջանակներում՝ մրցելով «Իստանբուլ Բաշակզեհիր»-ի հետ: Այդ խաղը կկայանա սեպտեմբերի 19-ին: