Մխիթարյանը միացել է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգման ծրագրին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի կողմից նախաձեռնված ծրագրին՝ ուղղված վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը:
«Մեր վիրավոր զինվորներին աջակցելու Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր զինվորների Վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը: