Միջազգային հանրությունը ոչինչ չի անում Ադրբեջանին սաստելու համար. Գիտությունների դոկտոր Պոլ Միրց
Գլխավոր » Երիտասարդական » Միջազգային հանրությունը ոչինչ չի անում Ադրբեջանին սաստելու համար. Գիտությունների դոկտոր Պոլ Միրց

Միջազգային հանրությունը ոչինչ չի անում Ադրբեջանին սաստելու համար. Գիտությունների դոկտոր Պոլ Միրց

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախ են ժամանել Բելգիայի եւ Հոլանդիայի մի շարք քաղաքագետներից, ակադեմիկոսներից եւ ուսուցիչներից բաղկացած պատվիրակություն:

 

Եվրոպայի քոլեջի պրոֆեսոր, քաղաքագիտության բնագավառի մագիստրոս, միջազգային իրավունքի ոլորտում գիտությունների դոկտոր Պոլ Միրցն այսօր ԱրՊՀ Քաղաքագիտություն եւ Միջազգային իրավունք ֆակուլտետների ուսանողների համար հանդես է եկել <<Միջազգային բանակցային գործընթացը>> թեմայով դասախոսությամբ: Դասախոսին ուղեկցում էր Հայ դատի եվրոպական գրասենյակի անդամ Հեղինե  Էվինյանը:

 

Գիտությունների դոկտոր Պոլ Միրցը, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, նշել է, որ բանակցային գործընթացում կարեւոր է երկու կողմերի պատրաստակամությունը:

 

<< Ադրբեջանի նախագահ  Ալիեւը չի ուզում կորցնել ինքնիշխանություն եւ այդ առումով կարեւոր է, որ հաջորդ կառավարությունն Ադրբեջանում լինի առավել դեմոկրատական, հակառակ դեպքում չենք կարող բանակցություններում ունենալ դրական արդյունք>>,- նշել է նա եւ ավելացրել, որ Միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը ոչինչ չեն անում Ադրբեջանին սաստելու եւ բանակցային գործընթացի սեղանին նստեցնելու առումով:

 

<<  Ղարաբաղյան կոնֆլիկտը դեռեւս կարեւոր չէ միջազգային հանրության եւ Եվրոմիության  համար>>,- ասել է Պոլ Միրցը:

 

260556_524122087781460_1148310580836798479_n

 

1510695_524122217781447_6877086462303983474_n

1