Մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2014»-ը
Գլխավոր » Հասարակական » Մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2014»-ը

Մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2014»-ը

Այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 20.00-ին, Լոս Անջելեսում կմեկնարկի համահայկական հերթական  հեռուստամարաթոնը:

 

«Հեռուստամարաթոն-2014 »-ը հնարավոր կլինի դիտել  «Հայաստանի հանրային »,  «Արմենիա »,  «Շանթ »,  «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով եւ համացանցի միջոցով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:

 

Այս տարվա հեռուստամարաթոնը նվիրվելու է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլին, որով նախատեսված է ավարտին հասցնել ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը:

 

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որպես ռազմավարական ծրագիր՝ հաստատված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջեւ` նոր խթան հանդիսանալով հայկական երկու երկրների տնտեսության զարգացման համար:

 

Խոշորածավալ այս ծրագիրն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ տարաբնույթ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահավաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից: Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել են փոստային եւ SMS նվիրատվությունները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակության այս ծրագրին մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:

 

<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը 1996 թ-ից անցկացնում է հեռուստամարաթոններ, որոնք տեղի են ունենում Լոս Անջելեսում՝ յուրաքանչյուր տարվա նոյեմբերին: 12-ժամյա հեռուստամարաթոնները հանդիսանում են ոչ թե սոսկ դրամահավաքին ուղղված միջոցառումներ, այլ` հայությանը մեկ միասնական գաղափարի եւ ծրագրի շուրջ համախմբող լայնածավալ  ձեռնարկներ:

 

Հեռուստամարաթոններում հավաքված նվիրատվություններն ուղղվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստերում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրագործմանը: 

1