Մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի 21-րդ հերթական Շրջանային ժողովը
Դեկտեմբերի 19-ին ՀՅ դաշնակցության Ստեփանակերտի <<Նիկոլ Դուման>> կենտրոնում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի 21 -րդ հերթական Շրջանային ժողովը:
Շրջանային ժողովին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության պատգամավորներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովն ամփոփելու է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա աշխատանքները, քննարկելու է կառույցի առաջիկա 2 տարվա գործունեությունը, իսկ ժողովի ավարտին՝ դեկտեմբերի 20-ին, ընտրելու է ՀՅԴ Արցախի նոր Կենտրոնական կոմիտեի կազմ: