Մարտունիում ավարտվել է ՀՅԴ պատանեկան ճամբարը
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Մարտունու հ.1 միջնակարգ հոսքային դպրոցում անցկացվող ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողությունը: Ճամբարը նվիրված էր ՀՅԴ Զավարյան ուսանողական միության (ԶՈՄ) հիմնադրման 115-ամյակին և մեկնարկել էր հուլիսի 30-ին:
Ճամբարի վերջին օրը պատանիները ծնողների և հյուրերի ներկայությամբ հանդես են եկել տոնական միջոցառմամբ` ազգային երգ ու պարերի ուղեկցությամբ:
Ճամբարի փակման արարողությանը ներկա էր նաև ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը: