Մարտի 13-15- ը Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը
Գլխավոր » Լրահոս » Մարտի 13-15- ը Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը

Մարտի 13-15- ը Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը

Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին ու հյուրերին տրամադրվել է Արցախի զբոսաշրջային գրավչությունների, զբոսաշրջային արդյունքի, զբոսաշրջության հեռանկարային ճյուղերի մասին տեղեկություն պարունակող գրականություն, ինչպես նաև արցախյան տուրօպերատորների վերաբերյալ տեղեկություն:

Մասնակից զբոսաշրջային օպերատորներից որոշներն արդեն իսկ հետաքրքրված են Արցախով: Գործնական քայլեր և հետագա  ամագործակցություն ապահովելու համար նրանց փոխանցվել է հստակ տեղեկատվություն արցախյան գործընկերների վերաբերյալ:

Արցախը ներկայացնող տաղավարը կազմակերպել է նաև արցախյան գինու համտես՝ միաժամանակ Արցախի ու արցախյան գինեգործության պատմության հետաքրքիր մանրամասներ տրամադրելով միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին:

1