Մարտիգ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները
Գլխավոր » Լրահոս » Մարտիգ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

Մարտիգ քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները

Հունիսի 16ին Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

Միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսված են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև Արցախի մասին պատմող վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ:

Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես ԳևորգյանըՄարտիգիքաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գաբի Շարուն, ԱԺ պատգամավոր Պիեր Դարևիլը, Բուշ դյու Ռոնի նահանգային խորհրդի անդամներ, Մարտիգի հայկական միության նախագահ Գրեգուար Մինասյանը, գործարարներ, հայ համայնքային կառույցներիհասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ:

1