Մահացել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանի հայրը
Երեկ, կյանքի 76-րդ տարում, մահացել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանի հայրը` Հովհաննես Մկրտչյանը:
ՀՅԴ Արցախի կառույցը ցավակցում է ընկ. Լեւոն Մկրտչյանին եւ նրա ընտանիքին` հոր Հովհաննես Մկրտչյանի մահվան առիթով:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը` ժամը 13:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում: