Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:
Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ եւ հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: