Ճանաչիր քո իրավունքները, որպեսզի կարողանաս պաշտպանել դրանք
Իմ խորին համոզմամբ՝ պետության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը քաղաքացիական հասարակության առկայությունն Է: Ցավոք, ԼՂՀ –ում այսօր քաղաքացիական հասարակությունը ոչ թե թերի է զարգացած, այլ, կարելի է ասել, իսպառ բացակայում է:
Մենք մեզ կարող ենք անվանել բնակչություն, ժողովուրդ, ազգ, բայց ոչ՝ քաղաքացիական հասարակություն: Քաղաքացիական հասարակության բացակայությունը երկրում ծնում է անօրինականություն ու բազում այլ արատավոր երեւույթներ: Ժողովրդավարության ուղին որդեգրած երկրի քաղաքացին պարտավոր է լինել բանիմաց ու պաշտպանված՝ օրենքվ սահմանված ձեւերով:
Քաղաքացիական հասարակության կարեւորագույն բաղադրիչը բարձր քաղաքական գիտակցությունն է և սեփական իրավունքների ու պարտականություների իմացությունը: Կարելի է վստահ ասել, որ օրենքների իմացությամբ զինված քաղաքացին նաև տիրապետում Է բարձր քաղաքական գիտակցության:
Քանի որ հասարակության մեծ մասն ինֆորմացիա ստանալու համար օգտվում է զանգվածային լրատվամիջոցներից, ուստի, այս ամենը հաշվի առնելով, շատ կարևոր է քաղաքացիական հասարակության կերտման դժվարին գործում պարբերաբար տեղյակ պահել մեր հասարակությանը իր իրավունքների և պարտականությունների մասին:
Այսօր ԼՂՀ-ում օրհասական խնդիրներից մեկը աշխատանքի բացակայությունն Է: Շատ հաճախ էլ լսում ենք տարբեր աշխատատեղերում աշխատողների իրավունքների ոտնահարումների մասին, որոնց հիմնական պատճառը վերջիններիս կողմից սեփական իրավունքների չիմացությունն է: Այս ամենը հիմք ընդունելով՝ կարևոր է աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթներին անդրադառնալը:
Եվ այսպես…
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները |
- Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև` աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները:
- Աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:
Հոդված 2. |
Աշխատանքային օրենսդրության նպատակը |
Աշխատանքային օրենսդրության նպատակն է`
1) սահմանել ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները.
2) նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը.
3) պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
Հոդված 3. |
Աշխատանքային օրենսդրության սկզբունքները |
- Աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են`
1) աշխատանքի ազատությունը, ներառյալ` աշխատանքի իրավունքը (որը յուրաքանչյուրն ազատորեն ընտրում է կամ որին ազատորեն համաձայնում է), աշխատանքային ունակությունները տնօրինելու, մասնագիտության և գործունեության տեսակի ընտրության իրավունքը.
2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը.
3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.
4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովումը (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը).
5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը.
6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր.
7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը (ներառյալ` արհեստակցական և գործատուների միություններ ստեղծելու կամ դրանց անդամագրվելու իրավունքը).
8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը.
9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.
10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:
- Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԵՐԸ
Հոդված 17. |
Աշխատողը |
- Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
- Աշխատող են համարվում նաև ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք:
2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին համապատասխան:
- Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի` հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ` մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
- Տասնչորսից մինչև 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:
Հ.Գ.- Հետեւեք օրենքներին եւ թույլ մի տվեք, որ օրենքների՝ձեր չիմացության պատճառվ խախտվեն ձեր եւ ձեր շրջապատի իրավունքները…
Պատրաստեց Արամայիս Աղաբեկյանը
/շարունակելի/