«Ղարաբաղ — Տելեկոմը» վերանայել է էլեկտրոնային ծառայությունների սակագները
Հարցազրույց «Ղարաբաղ- Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանի հետ:
— Պարոն Օդաբաշյան, ընդհանրապես, ինչպիսի՞ գործոններով է պայմանավորվում սակագների վերանայման գործընթացը:
— Սակագների վրա ազդող գործոնները բազմաթիվ են: Սկզբունքորեն դրանք բխում են սոցիալ-տնտեսական իրողություններից, ինչպես նաև որոշ դեպքերում` աշխարհաքաղաքական պայմաններից: Մեծ հաշվով, եթե որոշ ծառայությունների ծախսերը նվազում են, ըստ այդմ նույնպես այդ ծառայությունների մատուցման սակագներն են նվազեցվում: Եթե ծախսերը ավելանում են, նույնպես և բարձրանում են այդ ծառայությունների սակագները: Հենց այդ պատճառով է, որ Ղարաբաղ Տելեկոմը մշտապես վերանայում է իր ծախսերն ու սակագները, որպեսզի բնակչությանը մատուցվեն հնարավոր լավագույն ծառայությունները` ամենաարդար սակագներով: Այս քաղաքականությունը գործում է Ղարաբաղ Տելեկոմի ստեղծման պահից, միևնույն ժամանակ հաշվի առնելով Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվությունը:
— Էլեկտրոնային հաղորդակցության ո՞ր ծառայություններն են էժանացել և ինչքանո՞վ:
— Նվազեցված սակագները հայտարարվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից 2016թ. դեկտեմբերի 22-ին: Սակագների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ kargavorum.nkr .am էլեկրոնային կայքից: Առաջիկայում լրացուցիչ կհայտարարվի այլ ծառայությունների նվազեցման վերաբերյալ:
— Ի՞նչ ասել է «Հավելյալ օր» ծառայությունը: Խնդրում եմ մանրամասնեք:
— «Հավելյալ օր» ծառայությունը նախատեսված է կանխավճարային հեռախոսահամարների բաժանորդների համար: Տվյալ ծառայությունը հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին, որոնց հեռախոսահամարները գտնվում են հավելյալ ժամկետի կարգավիճակում, փոխանակել իրենց հաշվի գումարը՝ քարտի վավերականության ժամկետն երկարաձգելու համար: Փոխանակում իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել *135*1# հրահանգը, 1 օրը = 50 ՀՀ դրամ: Փոխանակումը հնարավոր է կատարել ամսական 1 անգամ, եթե բաժանորդի հաշվին տվյալ պահին առկա է առնվազն 50 դրամ: Փոխանակումը քարտի վավերականության ժամկետն երկարաձգում է 1 օրով:
— Պարոն Օդաբաշյան, ընկերության կողմից դադարեցվել է « գիշերային» սակագնային պլանի գործողությունը: Ի՞նչ է դա նշանակում:
— «Գիշերային» սակագնային պլանը դադարեցվել է 2016թ սկզբին, քանի որ միայն 2 բաժանորդ էր օգտվում այդ ծառայությունից: Փոխարենը, նմանատիպ «Մերոնցով» ծառայություն է գործում, և բաժանորդները նախընտրում են օգտվել այդ ծառայությունից:
— «Ընտանեկան» փաթեթի ինչպիսի՞ նոր առաջարկներ են եղել:
-2017թ. մեր բաժանորդները կարող են սպասել նոր փաթեթների, որոնք ներառում են IP ծառայություն: Ներկա դրությամբ, մեր բաժանորդները վայելում են «Ընտանեկան» փաթեթի ծառայությունը, որը ներառում է 4 ծառայություն, ընդգրկելով IP հեռուստատեսություն 3 տարբերակով` 50, 100 և 150 ալիքներով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր պաշտոնական կայքէջը:
— Մոտ ապագայում նախատեսվու՞մ են արդյոք նոր ծառայություններ:
— Ինչպես նշվել է, Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդները կարող են սպասել նոր ապրանքների և ծառայությունների, նոր փաթեթների: 2016 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարեղ եք ծանոթանալ հետևյալ հղումով` kt.am/hy/news:
Հարցազրույցը՝ Լիլիա Բաղրյանի